-
Հարաբերականության Տեսություն, Սև Խոռոչներ, Տարածաժամանակ, Գրավիտացիոն Ալիքներ | Rock Talk Podcast #1
- 2024/11/11
- 再生時間: 1 時間 21 分
- ポッドキャスト
-
サマリー
あらすじ・解説
Հարաբերականության Տեսություն, Սև Խոռոչներ, Տարածաժամանակ, Գրավիտացիոն Ալիքներ | Rock Talk Podcast #1
ֆիզիկոս-Տեսաբան Վարդազար Քոթանջյանի հետ խոսեցինք կախարդանք թվացող, բայց թեև իրական, ֆիզիկաի երևույթների մասին։ Փորձեցինք ինտուիտիվ հասկանանք Ալբերտ Այնշտայնի հարաբերականության տեսությունը, տարածաժամանակի կորացումը, մեծ պայթյունի մոդելը և շատ ավելին։
Rock Talk ալիքի մասին՝ Rock Talk-ում մենք խոսում ենք ամենաբարդ թեմաներից ամենապարզ լեզվով։ Մեր փոդքասթի հյուրերն են տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ, գիտնականներ և ուղղակի հետաքրքիր պատմություն ունեցող մարդիկ։ Հյուրերի հետ խորանալու ենք իրենց գործունեության դետալների մեջ, փորձելու ենք հասկանալ ինչպես կիրառել այդ գիտելիքները ավելի լավ կյանք ապրելու համար։ Դիտարկելու ենք այդ ամենի դերը Հայաստանի մշակույթի և տնտեսության մեջ։ Բացահայտելու ենք հատկանիշները որոնք թույլ են տվել այդ մարդկանց հասնել հաջողության։ Եվ առհասարակ լայնացնելու ենք մեր աշխարհահայացքը։
00:00 - Ներածություն 00:30 - Վարդազարի գործունեությունը 1:52 - Ֆիզիկայի հանդեպ սերը և դրա տարածումը 12:11 - Ժամանակակից ֆիզիկան մեր ինտուիցիայի դեմ 16:00 - Ինչո՞ւ են ֆիզիկայով քչերը հետաքրքրվում 24:00 - Հարաբերականության տեսություն 32:45 - Կոսմիկական մասնիկները, ծրագրային խնդիրների պատճառ 33:41 - Ամենաապշեցնող բանը հարաբերականության տեսության մեջ 37:05 - Ամփոփում 38:32 - «Ինտերստելլար» ֆիլմը 40:00 - Նյուտոնի օրենքը սխալ է 41:40 - 4-աչափ տարածաժամանակի մաթեմատիկական հիմունքները 46:37 - Տեսական ֆիզիկայի փիլիսոփայությունը 52:30 - Սև խոռոչներ 56:28 - Գրավիտացիոն ալիքներ 1:06:35 - Տիեզերքի ընդլայնումը և Բիգ Բենգի մոդելը 1:11:13 - Արդյո՞ք մի բան կարող է լույսի արագությունից արագ շարժվել 1:13:46 - Գրավիտացիոն կարմիր շեղում, Դոպլերի էֆեկտ, Ջեյմս Վեբ աստղադիտակ 1:19:17 - Խորհուրդ՝ ֆիզիկայով հետաքրքրվող մարդկանց